Միջազգային

Գազայում զոհերի թիվը հասել է 600–ի

Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ սկսվել է ցամաքային ներխուժում՝ Գազայի հարավային հատվածում գտնվող Ռաֆահ քաղաք։ Զորքերը առաջ են շարժվում նաև դեպի հյուսիս՝ Բեյթ Լահիա քաղաքի մերձակայք, ինչպես նաև կենտրոնական տարածքներ․ հայտնում է Ալ Ջազիրան;

Բժշկական աղբյուրների տվյալներով՝ երեքշաբթի օրվանից, երբ Իսրայելը խախտել է Գազայի հրադադարը, հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 590 պաղեստինցի, և զոհերի թիվը շարունակում է աճել՝ իսրայելական օդային հարվածների և ցամաքային գրոհների ուժգնացման ֆոնին։