Միջազգային

Մակրոնը Ուկրաինայի հարցով նոր գագաթնաժողով է հրավիրում

Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ մարտի 27-ին Փարիզում տեղի կունենա նոր գագաթնաժողով, որտեղ կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի դաշնակիցները՝ նպատակ ունենալով վերջնականապես համաձայնեցնել «Ուկրաինական բանակի կարճաժամկետ աջակցության» հարցերը: 

«Հաջորդ հինգշաբթի մենք կանցկացնենք կամավորների կոալիցիայի գագաթնաժողով, որտեղ հավաքվելու են այն երկրները, որոնք պատրաստ են աջակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստից հետո:

 «Հինգշաբթի իմ նպատակն է նախ և առաջ ապահովել, որ հաստատվեն ոչ երկիմաստ պարտավորությունները և, հնարավորինս, տրամադրել ավելի շատ հստակություն Ուկրաինային կարճաժամկետ աջակցության վերաբերյալ»,- ընդգծել է նա: