Միջազգային

«Բայդենը թմրամոլի պես փող էր բաժանում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Breitbart News-ին տված հարցազրույցում նշել է, որ թեև ԱՄՆ-ի նպատակը կամ դրդապատճառը Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը կամ նրան Չինաստանից մեկուսացնելը չէ, այնուամենայնիվ, խաղաղության գործընթացը կարող է լինել այս գործողությունների արդյունքը:

«Դա կարող է հետևանք լինել, և կարծում եմ՝ դա լավ է։ Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ։ Նրանք ունեն ամենամեծ տարածքը՝ ավելի մեծ, քան Չինաստանը։ Նրանք ունեն 11 ժամային գոտի։ Դուք կարող եք թռչել 11 ժամային գոտիներով մի ծայրից մյուսը։ Նրանք ունեն շատ արժեքավոր երկիր»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ուկրաինայի հետ հազվագյուտ հողերի գործարքի մասին և կրկին մեղադրել Եվրոպական միությանը։

«Հիմա մենք Ուկրաինայի հետ հազվագյուտ հողերի շուրջ գործարք ենք կնքում, այնպես որ, գոնե կարող ենք ասել, որ վերադարձրել ենք մեր գումարը և կարող ենք ինչ-որ բան անել։ Բայդենը փող էր բաժանում, կարծես թմրամոլ լիներ, չնայած նա իրականում թմրամոլ է։ Մենք ունենք 350 միլիարդ դոլար, իսկ Եվրոպան՝ 100 միլիարդ դոլար, և այդ հարյուրը վարկ է։ Ես դա էլ բացահայտեցի։ Եվրոպական երկրների կողմից ներդրված գումարները վարկ են։ Նրանք (Ուկրաինան) վերադարձնում են դրանք։ Մենք պարզապես նրանց տվել ենք 350 միլիարդ դոլար։ Այնպես որ, հիմա մենք մեր գումարը ետ ենք ստանում»,- հավելել է Թրամփը։