Միջազգային

Կուրսկում ուկրաինական զորքը շրջափակման մեջ չէ. Reuters

Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ուկրաինացի զինվորները նահանջել են Կուրսկի մարզում, սակայն ռուսական զորքերի կողմից շրջափակման մեջ չեն հայտնվել։ Սա հակասում է ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի պնդումներին։

Գործակալությունը նշում է, որ անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն՝ ուկրաինական զորքերը բախվում են ռուսական ուժեղ ճնշմանը, սակայն շրջապատված չեն։

Չնայած այս տեղեկատվությանը՝ Թրամփը և Պուտինը շարունակում են պնդել Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի շրջափակման մասին։