Միջազգային

Սերբիայի նախագահը նշել է իր հրաժարականի պայմանները

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ մարտի 15-ին Բելգրադում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ուժային կառույցները ձայնային զենք են կիրառել։

«Ես ձեզ ուղիղ եմ ասում. եթե մեր ուժերը ձայնային թնդանոթ են օգտագործել, ես այլևս նախագահ չեմ լինի»,- ասել է նա։

Մարտի 15-ին Բելգրադում տեղի ունեցավ վերջին տասնամյակների ամենամեծ ցույցը։ Պաշտոնական տվյալներով՝ դրան մասնակցել է 107 հազար մարդ, սակայն Public Assembly Archive մոնիթորինգային կազմակերպության հաշվարկներով՝ ցուցարարների իրական թիվը կարող էր հասնել 325 հազարի։

Ցույցի ժամանակ ամբոխի մեջ խլացված ձայն է լսվել, որից հետո խուճապ է սկսվել, և հանրահավաքի մասնակիցները ցրվել են տարբեր ուղղություններով։ Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրել է ձայնային զենք կիրառելու մեջ, որի օգտագործումն արգելված է Սերբիայի օրենսդրությամբ։