Միջազգային

Կարասինը և Բեսեդան կգլխավորեն ռուսական պատվիրակությունը

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի բանակցություններին ՌԴ պատվիրակությունը կգլխավորեն սենատոր Գրիգորի Կարասինը և ԱԴԾ (ФСБ) տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ 

«Ռուսական կողմից կմասնակցեն Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները։ Նրանք, իրոք, փորձառու բանակցողներ են, որոնք լավ են հասկանում միջազգային խնդիրները», - հայտնել է նա։