Մարտի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև, հայտնում է Կրեմլի մամոուլի ծառայությունը։
«Ղեկավարները գոհունակություն են արտահայտվել բանակցությունների կառուցողական և առարկայական բնույթի կապակցությամբ։ Ընդունված որոշումները և ստորագրված համատեղ փաստաթղթերի զգալի փաթեթը, անկասկած, կարևոր խթան կհաղորդեն ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը և միութենական ինտեգրման խորացմանը։
Նրանք քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը, և այդ կապակցությամբ Վլադիմիր Պուտինը կիսվել է տարբեր մակարդակներում տարվող ռուս-ամերիկյան երկխոսության առաջընթացի վերաբերյալ իր գնահատականներով։
Քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առաջիկա տոնակատարության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հարցերը, որն այս տարի նախագահում է Բելառուսը։ Այս բոլոր թեմաներով առաջնորդները սերտ կապի մեջ կլինեն»,- ասվում է հաղորդագրությունում։