Միջազգային

ԱՄՆ-ում հաստատում են, որ կարող են ստանձնել ուկրաինական ատոմակայանների կառավարումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ կարող են «առանց խնդիրների» ստանձնել Ուկրաինայի ատոմակայանների կառավարումը։

«Խնդիր չկա, մենք կարող ենք դա անել», - ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ պատասխանելով Ուկրաինայի ատոմակայանների կառավարմանը Վաշինգտոնի հնարավոր մասնակցության մասին հարցին։

Ռայթը նշել է, որ Թրամփի վարչակազմը չի քննարկում Ուկրաինայի ատոմակայանները ԱՄՆ-ի սեփականությանը հանձնելու հնարավորությունը։