Միջազգային

Գազայում զոհերի թիվը անցել է 470-ը

Վերջին 24 ժամում Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակից։

Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության վարչության մամուլի քարտուղար Մահմուդ Բասալը տեղեկացրել է, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի տարբեր շրջաններում գտնվող բնակելի շենքերին, վրանային ճամբարներին և այլ օբյեկտների։

Ըստ նրա՝ մարտի 18-ից սկսված հարձակումների զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 470-ը, սակայն փլատակների տակ դեռևս մնում են տասնյակ խաղաղ բնակիչներ։