Միջազգային

Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը

Հունգարիան հերթական անգամ արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը։ ԵՄ 27 երկրներից 26-ը ստորագրել են Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը։ Դրանում ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայում պահպանել են «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցումը։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի նկատմամբ և կշարունակի պահել Ռուսաստանի սառեցված ակտիվները:

Ըստ այդ փաստաթղթի, ԵՄ երկրները կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ կամավորության սկզբունքով, հաշվի առնելով առանձին պետությունների ազգային շահերը։