Միջազգային

Սպիտակ տան խոսնակը մանրամասներ է հայտնել Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը կդիտարկի խնդրանքը։

«ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային պաշտպանական հետախուզություն տրամադրել։ Թրամփը Զելենսկիին ասել է, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային օգնել էլեկտրական և ատոմակայանների կառավարման հարցում։ Թրամփը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն կառավարի Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները, դա կլինի ենթակառուցվածքները պաշտպանելու լավագույն միջոցը»,- նշել է նա։