Միջազգային

Թրամփը կստորագրի Կրթության դեպարտամենտի փակման հրամանը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կստորագրի Կրթության դեպարտամենտի լուծարման հրամանը, հայտնում է Reuters-ը։ 

Մինչ ստորագրումը, հրամանը վիճարկվում էր դեմոկրատական նահանգների գլխավոր դատախազների խմբի կողմից, որոնք դատական հայց էին ներկայացրել՝ փորձելով արգելել Թրամփին լուծարել դեպարտամենտը։ 

NAACP-ը՝ առաջատար քաղաքացիական իրավունքների կազմակերպությունը, նույնպես դատապարտել է սպասվող որոշումը՝ այն անվանելով սահմանադրությանը հակասող։ 

«Սա մութ օր է միլիոնավոր ամերիկացի երեխաների համար, որոնք որակյալ կրթություն ստանալու համար կախված են դաշնային ֆինանսավորումից»,- հայտարարել է NAACP-ի նախագահ Դերրիկ Ջոնսոնը։ Նա նաև հիշեցրել է, որ աղքատ և գյուղական համայնքներում ապրող բազմաթիվ ծնողների քվեները ևս նպաստել էին Թրամփի հաղթանակին։