Միջազգային

«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի մատակարարումները»․ Թրամփ

«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի մատակարարումները»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրառում է կատարել՝ Իրանին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմատեխնիկայի մատակարարումները հութիներին։ 

«Տեղեկություններ կան, որ թեև Իրանը նվազեցրել է ռազմական տեխնիկայի մատակարարման ինտենսիվությունը և հութիներին տրամադրվող ընդհանուր աջակցությունը, նա դեռևս նրանց մեծ քանակությամբ պաշարներ է ուղարկում:

Իրանը պետք է անհապաղ դադարեցնի այդ մատակարարումները։ Թող հութիներն իրենք կռվեն։ Ամեն դեպքում՝ կպարտվեն, բայց այս դեպքում արագ կպարտվեն։ Հութիներին՝ բարբարոսներին, հասցվել է մեծ վնաս. սա նույնիսկ արդար պայքար չէ և երբեք չի լինի: Նրանք ամբողջությամբ կոչնչացվեն»,- գրել է Թրամփը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական