Միջազգային

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետին

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Այս մասին հաղորդում են թուքական զլմ-ները։

Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը խուզարկել են Իմամօղլուի տունը։  Քաղաքապետը իշխանություններին մեղադրել է ոստիկանությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ:

Հատկանշական է, որ Իմամօղլուն համարվում է հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։

Ավելի վաղ Ստամբուլի համալսարանը չեղյալ էր հայտարարել Իմամօղլուի դիպլոմը։ Այս որոշումը զրկում է Իմամօղլուին, որը Թուրքիայի ամենահայտնի ընդդիմադիրներից մեկն է, 2027 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից․ գրում են ԶԼՄ-ները: