Միջազգային

«Որտեղ մենք կարող ենք առաջարկել մեր օգնությունը, մենք այնտեղ ենք». Բոճորիշվիլի

«Որտեղ մենք կարող ենք առաջարկել մեր օգնությունը, մենք այնտեղ ենք». Բոճորիշվիլի

Վրաստանն ունի հստակ դիրքորոշում. մենք կարող ենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խորացմանը՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը․

«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և մեր տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Վրաստանի դիրքորոշումը շատ պարզ է և հստակ. մենք պատրաստ ենք լինել այնտեղ, որտեղ կարող ենք նպաստել երկու երկրների հարաբերությունների խորացմանը, որտեղ կարող ենք առաջարկել մեր օգնությունը՝ տարածաշրջանում խաղաղության, համագործակցության և երկխոսության ամրապնդմանը նպաստելու համար։ Մենք հավատում ենք, որ խաղաղության և անվտանգության շնորհիվ մենք կարող ենք շատ բան անել։ Մեր տարածաշրջանի ներուժը կարող է իրացվել միայն մեր լավ համագործակցության դեպքում»,- ասել է Բոճորիշվիլին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական