Վերջին երկու տարում ԵՄ-ն առաջին անգամ ավելացրել է Ռուսաստանից հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը։ Միայն հունվարին Ռուսաստանը ԵՄ-ին մատակարարել է ավելի քան 1 միլիարդ եվրոյի ՀԲԳ։
Եվրոստատի տվյալներով՝ ԵՄ-ն հունվարին, դեկտեմբերի համեմատ, ռուսական բնական գազի ներմուծումն ավելացրել է 17%-ով՝ հասցնելով 1,074 միլիարդ եվրոյի։ Սա 2023 թվականի հունվարից ի վեր գնումների ամենաբարձր ցուցանիշն է։
ԵՄ անդամ երկրների կողմից ռուսական ՀԲԳ-ի գնումները.
- Ֆրանսիան գնել է 455,2 միլիոն եվրոյի գազ, ինչը 13%-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ և կազմում է ընդհանուր գնումների գրեթե կեսը։
- Երկրորդ տեղում է Իսպանիան՝ 261,5 միլիոն եվրոյի ներմուծմամբ, ինչը 31,5%-ով ավելի է։
- Բելգիան եզրափակում է առաջատար եռյակը՝ 256,7 միլիոն եվրոյով, ինչը 1,9 անգամ գերազանցում է դեկտեմբեր ամսվա ցուցանիշը։
- Նիդեռլանդները նույնպես կատարել է խոշոր գնում՝ ձեռք բերելով 100 միլիոն եվրոյի գազ՝ մեկ ամիս առաջվա 98,5 միլիոն եվրոյի դիմաց։
- Իտալիան և Պորտուգալիան հունվարին ռուսական գազ չեն ներկրել։