Միջազգային

Էրդողանը վախենում է Իմամօղլուին պարտվելուց

Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը կարծում է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հանդեպ հետապնդումները պայմանավորված են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առաջիկա ընտրություններում պարտվելու վախով։

«Իմամօղլուն երբեք ընտրություններում չի պարտվել։ Իսկ Էրդողանը, ով նույնպես երբեք ընտրություններում չի պարտվել, բազմիցս ասել է, որ «ով վերցնի Ստամբուլը, նա կվերցնի ամբողջ երկիրը», հետևաբար՝ Էրդողանն ավելի շատ է հավատում Իմամօղլուի հաղթանակին նախագահական ընտրություններում, քան ես», - նշել է Օզելը։

Ներկայումս Ստամբուլի քաղաքապետարանի շենքը շրջապատված է ոստիկանական ուժերով։