Միջազգային

Հայտնի են՝ Թրամփի թիմից ովքեր են բանակցել Զելենսկու ընդդիմադիրների հետ

Politico-ին հայտնի է դարձել, թե ովքեր են գաղտնի բանակցություններ վարել Զելենսկու քաղաքական հակառակորդների հետ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկու մրցակիցների հետ հանդիպել են ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը և փեսա Ջարեդ Քուշները։

Պարբերականը գրում է, որ Թրամփի թիմի ներկայացուցիչները Զելենսկու քաղաքական հակառակորդների հետ քննարկել են Ուկրաինայում ընտրությունների անցկացման պլանները՝ ենթադրելով, որ Զելենսկին կպարտվի նրանց՝ չնայած առկա հարցումներին։

Նման բանակցությունների հիմնական նպատակը, ինչպես նշված է հոդվածում, այլընտրանքային ազդեցության կենտրոն ստեղծելն էր՝ ցույց տալու համար, որ ԱՄՆ-ն ունի այլ ուկրաինացի գործընկերներ և կարող է աջակցել այլընտրանքային քաղաքական ուժերին։