Միջազգային

Բայրամովը Լամիի հետ հեռախոսազրույցում կրկին խոսել է սահմանադրական փոփոխություններից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային իրավիճակը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը կրկին ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են փոփոխություններ Հայաստանի սահմանադրության մեջ։ Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։