ԱՄՆ բանագնաց Սթիվ Վիթկոֆը Fox News-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան կիրակի՝ մարտի 23-ին՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում:
Բանակցությունները, որոնք կղեկավարեն Ազգային անվտանգության խորհրդական Մայք Վոլցը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կկենտրոնանան զինադադարի հիմնական մանրամասների վրա: Վիթկոֆը չի հստակեցրել, թե ԱՄՆ պատվիրակությունը ում հետ է հանդիպելու, և դեռևս անորոշ է՝ արդյոք Ուկրաինան կընդգրկվի բանակցություններում:
Նրա խոսքով, «լիակատար զինադադարին հասնելն արդեն համեմատաբար կարճ ճանապարհ է»։