Միջազգային

«Բանակցությունները կշարունակվեն միայն կրակի տակ»․ Նեթանյահու

Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորումը փոխադարձաբար մեղադրում են միմյանց զինադադարը խախտելու համար:

Իսրայելը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են նոր հարձակումներ, և որ այս ռմբակոծությունները «դեռ միայն սկիզբն են»: «Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի ավելի մեծ ուժով, և բանակցությունները կշարունակվեն միայն կրակի տակ»,- հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Թել Ավիվի Կիրյա ռազմաբազայից:

«ՀԱՄԱՍ-ն արդեն վերջին 24 ժամվա ընթացքում զգացել է մեր զենքի հարվածի ուժը: Վստահեցնում եմ ձեզ՝ սա ընդամենը սկիզբն է»,- հավելել է նա: