ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որը տևել է շուրջ 1 ժամ։
«Շատ լավ հեռախոսազրույց էր։ Քննարկման մեծ մասը նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա էր հիմնված՝ ՌԴ և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համակարգելու նպատակով: Մենք ճիշտ ուղու վրա ենք։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին կխմդրեմ ներկայացնել քննարկված հարցերի ճշգրիտ նկարագրությունը։ Այս հայտարարությունը կհրապարակվի քիչ անց»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։