Միջազգային

«Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում». Ուիթքոֆ

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի քանի շաբաթվա ընթացքում։

«Կարծում եմ՝ կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է նա։

Նա նաև հավանական է համարել Թրամփի և Պուտինի հանդիպումը։ 

Ըստ Ուիթքոֆի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կթուլանան Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրից հետո։