Միջազգային

«Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը լավ են հասկանում և վստահում են միմյանց։

«Ես մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ նախագահներ Պուտինն ու Թրամփը լավ հասկանում, վստահում են միմյանց և մտադիր են քայլ առ քայլ կարգավորել ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։