ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը մարտի 19-ին մերժել է Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Մոսկվայի պահանջը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ՝ մարտի 18-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, Ուկրաինային Արևմուտքի կողմից զենքի մատակարարումների դադարեցումը ներկայացրել էր որպես Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա 30-օրյա հարձակումները դադարեցնելու պայմաններից մեկը։
«Եթե Ռուսաստանը հասնի նրան, որ Ուկրաինան այլևս ռազմական օգնություն չստանա, ապա կկարողանա շարունակել գործել, ինչպես ցանկանում է, քանի որ ուկրաինացիները չեն կարողանա պաշտպանվել», - նախազգուշացրել է Կալլասը։
Մեկնաբանելով Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ այն հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը մտադիր չէ լրջորեն որևէ զիջման գնալ։