Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, գործընկերների դիմելու դեպքում Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինչ վերաբերում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն սահմանվել է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությամբ, համապատասխանաբար՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության շրջանակներում։ Հիմա այն քնած վիճակում է։ Դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ գործընկերների միջև այդ թեմայով շփումներն են իրականացվում են։ Ոչ ոք այն չի փակել, և եթե գործընկերները դիմեն մեզ, և մենք ինչ-որ կերպ կարողանանք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք, իհարկե, հաճույքով կշարունակենք այդ աշխատանքը։ Բայց դա կախված է գործընկերներից», - ասել է Օվերչուկը։