Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ խմբավորումը երկու հիպերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել իսրայելական Նևաթիմ ավիաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայում իսրայելական հարձակումների։ Այդ մասին հայտնում է aljazeera.com-ը։
Սարիի խոսքով՝ գործողությունը «հաջողությամբ հասել է իր նպատակին», մինչդեռ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ արկը որսացել է նախքան Իսրայելի տարածք մտնելը։
«Եմենի զինված ուժերը կընդլայնեն իրենց թիրախների շրջանակը օկուպացված Պաղեստինում առաջիկա ժամերի և օրերի ընթացքում, եթե Գազայի դեմ ագրեսիան չդադարի»,- ասել է Սարին:
Նա հավելել է, որ խմբավորումը «կշարունակի դիմակայել հանցավոր ամերիկյան թշնամուն և կկանխի իսրայելական նավարկությունը, մինչև ագրեսիան դադարեցվի, շրջափակումը չեղարկվի և թույլատրվի օգնությունը Գազայի հատված»։