Միջազգային

Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ավարտը

Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Լամին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը։ Այս մասին նախարարը հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

«G7-ի հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտեցին բանակցությունները պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ: Մենք ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ սկսել ստորագրման գործընթացը»,- հայտարարել է Դեյվիդ Լամին։