Միջազգային

«Պուտինը ցանկանում է ուժի դիրքերից վերջնագրեր ներկայացնել»․ Զելենսկի

Ուկրաինան կաջակցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Կիևը մշտապես կողմ է եղել էներգետիկ ենթակառուցվածքներին ոչ մի զենքով չհարվածելու դիրքորոշմանը։ 

Նրա խոսքով, սակայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հարձակողական գործողություններ ձեռնարկել, Ուկրաինայի վրա առավելագույն ճնշում գործադրել, իսկ հետո ուժի դիրքերից վերջնագրեր ներկայացնել։

Զելենսկին կրկին նշել է, որ ուկրաինացի զինվորականները կմնան Կուրսկի շրջանում և կլինեն այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պետք է այս գործողությունը.