Իսրայելը խորհրդակցել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ Գազայում հարվածներ հասցնելու վերաբերյալ, հայտնել է Սպիտակ տան խոսնակը Fox News-ին տված հարցազրույցում։
«Թրամփի վարչակազմը և Սպիտակ տունը խորհրդակցել են իսրայելցիների հետ այսօր երեկոյան Գազայում իրենց հարձակումների մասին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ին տված հարցազրույցում։ Նա հիշեցրել է Թրամփի հայտարարությունները՝ ասելով. «Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ը, հութիները, Իրանը և բոլոր նրանք, ովքեր ձգտում են ահաբեկել ոչ միայն Իսրայելը, այլև Միացյալ Նահանգները, վճարելու են դրա համար: Դժոխքը կսկսվի»։
Հիշեցնենք, որ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։