Պուտինը պահանջում է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային՝ որպես զինադադարի մաս: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
ՌԴ նախագահը պնդում է, որ 30-օրյա հրադադարի դեպքում Ուկրաինային սպառազինության բոլոր մատակարարումները դադարեցվեն։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ դա դարձել է Մոսկվայի պարտադիր պայմանը հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։
Գործակալությունը գրում է, որ Ռուսաստանը ձգտում է ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնությունը, սակայն Կրեմլի նվազագույն նպատակը ԱՄՆ-ից մատակարարումները դադարեցնելն է։