Միջազգային

Էրդողանը Թրամփի հետ նախատեսում է հանդիպել ապրիլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Էրդողանը Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը կարևոր է համարում տարածաշրջանային կայունության համար այն ֆոնին, թե ինչպես է Թուրքիան ձգտում առաջատար միջնորդ դառնալ Ուկրաինայից մինչև Սիրիա մի շարք հարցերի լուծման հարցում, նշում են ԶԼՄ-ները:

Սակայն Էրդողանի վարչակազմում հրաժարվել են մեկնաբանել։ Թրամփի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ մարտի 16-ին, Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահին չեղարկել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով թուրքական պաշտպանական արդյունաբերության նկատմամբ իր առաջին ժամկետի ընթացքում սահմանված պատժամիջոցները:

Նա նաև խնդրել է Թուրքիային կրկին ներառել F-35 կործանիչների մշակման ծրագրում և ավարտին հասցնել նոր F-16-ների վաճառքի գործարքը: Էրդողանը դիմում է ԱՄՆ-ին ԵՄ-ի հետ ավելի սերտ պաշտպանական և տնտեսական համագործակցության ձգտման ֆոնին՝ եվրոպական երկրների կողմից Վաշինգտոնից կախվածությունը նվազեցնելու ուղիների որոնման ֆոնին: