Միջազգային

Խաղաղության համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նախքան այսօր կայանալիք հեռախոսազրույցը, Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են։

Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է․ «Վաղը (այսօր,– խմբ) առավոտյան ես խոսելու եմ նախագահ Պուտինի հետ՝ Ուկրաինայի պատերազմի մասին: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլ մարդիկ են զոհվում: Ամեն շաբաթ երկու կողմերից էլ 2500 զինվոր է զոհվում, և սա պետք է անհապաղ դադարեցվի: Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ զրույցին»։