Միջազգային

Գազայի հատվածում զոհերի թիվը հասնում է 330-ի

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ը, ասում է, որ գիշերվա ընթացքում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է «առնվազն 330-ի»:

AFP լրատվական գործակալությունը մեջբերել է նախարարության ղեկավար Մուհամմեդ Զաքութին, ով հայտնել է, որ մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են, հավելելով, որ հարյուրավոր վիրավորներ կան, «տասնյակավոր մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում»։