Իրանում արձագանքել են Թրամփի այն հայտարարություններին, որով հութիների հետագա հարձակումների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է երկրի վրա։
Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն ու սպառնալիքները Թեհրանի հասցեին՝ կապված Եմենում տիրող իրավիճակի հետ: Այս մասին ասվում է Իրանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ուղարկված նամակում։
Նամակում Իրանը հայտարարել է, որ «ցանկացած ագրեսիվ գործողություն լուրջ հետևանքներ կունենա»: Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին ուղղված իր նամակում ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն մերժում և դատապարտում է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ Թրամփի «անխոհեմ և սադրիչ» հայտարարությունները:
Նամակում նշվում է, որ «ցանկացած ագրեսիվ գործողություն սարսափելի հետևանքներ կունենա, և դրա ողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի վրա»: