Միջազգային

Իսրայելը Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարբեր հատվածներին՝ սպանելով ավելի քան 200 մարդ:

Զոհված պաղեստինցիների թվում եղել են բազմաթիվ կանայք և երեխաներ, հայտնում է Al Jazeera-ն: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելն իրականացրել է «դավաճանական» հարձակում պաշարված և անպաշտպան քաղաքացիների վրա՝ նպատակ ունենալով խափանել Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը: Պաղեստինյան իսլամական ջիհադը մեղադրել է Իսրայելին՝ 2025 թվականի հունվարի 19-ից ի վեր գործող հրադադարը «դիտավորյալ խաթարելու» մեջ: 

Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բինյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրահանգել են զինված ուժերին «վճռական միջոցներ ձեռնարկել» ՀԱՄԱՍ-ի դեմ: «Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը բազմիցս հրաժարվել է ազատ արձակել մեր պատանդներին և մերժել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից ու միջնորդներից ստացված բոլոր առաջարկները», - հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը:

«Այս պահին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կազմակերպության թիրախների վրա Գազայի հատվածի ողջ տարածքում՝ քաղաքական ղեկավարության սահմանած պատերազմի նպատակներին հասնելու համար, ներառյալ մեր բոլոր պատանդների՝ ինչպես կենդանիների, այնպես էլ մահացածների ազատումը»,– ասված է հայտարարության մեջ: