Վրաստանը մշտապես աջակցել և խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին՝ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Raisina Dialogue համաժողովի շրջանակում:
«Ես խոսում եմ փոքր, բայց շատ դինամիկ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի մասին։ Վրաստանը միշտ աջակցել և խրախուսել է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը և հայտարարել խաղաղության համաձայնագրի մասին, ինչը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է նա։
Նախարարը խոսել է նաև Ռուսաստանի կողմից երկրի օկուպացիայից և նշել, որ այն շարունակում է մնալ բարդ խնդիր, քանի որ օկուպացիան շարունակվում է, և անվտանգության խնդիրները շարունակվում են:
«Վրաստանի երկու շրջանները շարունակում են օկուպացված մնալ Ռուսաստանի կողմից,և դա լուրջ վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանի համար: Որպես վրացի դիվանագետ՝ ինձ համար երկար ժամանակ դժվար խնդիր էր մի կողմից բացատրել ռուսական օկուպացիայի վտանգները, մյուս կողմից՝ այն հսկայական հնարավորությունները, որ այն բացում է»,- ընդգծել է նա։