Միջազգային

Թրամփի հրամանով՝ Քենեդու սպանությանը վերաբերվող 80 000 էջ փաստաթուղթ կհրապարակվի

Թրամփի հրամանով՝ Քենեդու սպանությանը վերաբերվող 80 000 էջ փաստաթուղթ կհրապարակվի

Նախագահ Դոնալդ Թրամփը Քենեդու կենտրոնում լրագրողներին հայտնել է, որ նախատեսում է արդեն այսօր հրապարակել Ջոն Քենեդու սպանությանը վերաբերվող չխմբագրված փաստաթղթեր՝ հետևելով նախընտրական վաղեմի խոստմանը:

«Մենք վաղը կհայտարարենք և կտանք Քենեդու վերաբերվող բոլոր ֆայլերը, մարդիկ տասնամյակներ սպասել են դրան։ Այն կհրապարակվի վաղը», - ասել է Թրամփը:

Նախագահը հայտնել է, որ փաստաթղթերը չեն խմբագրվի.

«Մենք ունենք հսկայական քանակությամբ փաստաթուղթ, դուք ստիպված կլինեք շատ կարդալ: Ես չեմ հավատում, որ մենք պատրաստվում ենք ինչ - որ բան խմբագրել, ես ասացի պարզապես մի խմբագրեք, դուք չեք կարող խմբագրել։ Բայց մենք պատրաստվում ենք հրապարակել JFK - ի դոսյեն, և դա կլինի վաղը», - ընդգծել է նա:

Նախագահն ասել է, որ թողարկված փաստաթղթերի ընդհանուր ծավալը կկազմի «շուրջ 80 000 էջ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական