Միջազգային

ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան պաշտոնյա է սպանվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել։ ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան անդամներ, ենթադրաբար, սպանվել են Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների ժամանակ, երեքշաբթի հայտնել են իսրայելական և արաբական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրները:

Երկուշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածին, ինչը, ըստ վարչապետի գրասենյակի, պատասխան է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում դեռևս պահվող պատանդներին ազատելու մերժմանը:

Sky New Arabia-ն հաղորդում են, որ զոհերի թվում են ՀԱՄԱՍ-ի հինգ պաշտոնյա և նրանց թվում են եղել ՀԱՄԱՍ-ի ներքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Մահմուդ Աբու Վաթֆան, ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Աբու Օբեյդա Մուհամմադ ալ-Ջամասին, Համասի քաղաքական բյուրոյի անդամ Իսամ ալ-Դաալիսը և Բահջաթ Աբու Սուլթանը, ով պատասխանատու է եղել ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ապարատի համար։