The Times պարբերականը գրում է, որ Բրիտանիան պատրաստ է խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ըստ հրատարակության աղբյուրի՝ «սա երկարաժամկետ պարտավորություն կլինի, խոսքը տարիների մասին է»։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Թուրքիան, Կանադան և Ավստրալիան, քննարկում են Ուկրաինա մինչև 30 հազար զինվորական ուղարկելու ծրագրերը։ Մյուս երկրները պատրաստ են օգնել զենքի և լոգիստիկայի հարցում։
The Times-ի մեկ այլ հրապարակմամբ հայտնել էր, որ վարչապետ Քիր Սթարմերը շաբաթ օրը՝ մարտի 15-ին, այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպման ժամանակ խոսել էր Ուկրաինա որպես խաղաղապահ ավելի քան 10,000 զինվորական տեղակայելու պլանների մասին։