Սրան նպաստել են եղանակի կանխատեսումները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված բանակցությունները, որոնք բարելավել են տարածաշրջանում մատակարարումների հավասարակշռությունը:
Bloomberg պարբերականը գրում է, որ երկուշաբթի բազային ֆյուչերսային գները նվազել են 2,1 տոկոսով և տատանվել 41-ից 42 եվրոյի միջև մեկ մեգավատ ժամի համար: Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը ենթադրություններ են առաջացրել, որ Ռուսաստանից խողովակաշարային մատակարարումները կարող են վերադառնալ Եվրոպայի այն հատված, որը ձմռանից հետո գազի մատակարարման կարիք ունի: