Միջազգային

Նեապոլը պատրաստվում է զանգվածային տարհանման

Վերջին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Նեապոլի և շրջակա տարածքի բնակիչներն անհանգստացած են։ Ֆլեգրեյսկյան դաշտը, որ համարվում է աշխարհի ամենավտանգավոր հրաբխային տարածքներից մեկը, սկսել է ակտիվանալ: Ի պատասխան հնարավոր սպառնալիքի՝ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության նախարարությունը ազգային մոբիլիզացիոն ռեժիմ է հայտարարել։

«Մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի հետագա ցնցումների դեպքում անակնկալի չգանք»,- ասել է նախարար Նելլո Մուսումեցին։

Եթե ​​իրավիճակը վատթարանա, կառավարությունը նախատեսում է երեք օրվա ընթացքում շտապ տարհանել մոտ 500 հազար մարդու՝ մոխրի, քարերի և տաք գազի մնացորդների մահացու հետևանքներից խուսափելու համար։

Իշխանությունները նախատեսում են նախապես զգուշացնել բնակչությանը, եթե ժայթքման նշաններ հայտնվեն։ Տարհանման համար վտանգավոր գոտուց դուրս նախատեսված են հավաքակայաններ, որտեղից մարդկանց ավտոբուսներով, գնացքներով, նավերով և ինքնաթիռներով կտեղափոխեն անվտանգ վայրեր։