NBC News-ի հարցման տվյալներով՝ Դոնալդ Թրամփը նախկինի պես մեծ ժողովրդականություն է վայելում ամերիկացիների շրջանում՝ չնայած ֆոնդային շուկաների անկմանը։ Հարցվածների 47% - ը կարծում է, որ նա լավ է կատարում իր աշխատանքը: Սա 45-րդ և 47-րդ նախագահի անձնական ռեկորդ է համարվում Սպիտակ տանը գտնվելու ողջ ընթացքում:
Ամենաշատ աջակցությունը ստացել է նրա միգրացիոն քաղաքականությունը, այդ առումով Թրամփից գոհ է հարցվածների 56 տոկոսը։ 47 տոկոսը հավանություն է տալիս պետական ապարատի արմատական կրճատմանը։ 41% տոկոսը պաշտպանում է նաև նախագահի քաղաքականությունը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի նկատմամբ, 40% - ը քննադատում է նրան դրա համար:
Միևնույն ժամանակ, դեմոկրատների վարկանիշը հասել է պատմական նվազագույնի: Հարցվածների միայն 29% - ն է դեռ կարծում, որ դեմոկրատներն արտահայտում են իրենց շահերը: Հիմնական խնդիրը առաջնորդության դեֆիցիտն է։ Հարցվածների գրեթե մեկ երրորդը չի կարող նշել որևէ դեմոկրատ, որը կհամապատասխանի նախագահի թեկնածուի դերին: Կամալա Հարիսի վարկանիշը ընդամենը 9% է, և դեմոկրատների շրջանում ավելի համոզիչ քաղաքական դեմքեր չկան։