Թրամփը պատրաստ է լծակներ օգտագործել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինի հետ Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցությունները չարդարացնեն սպասելիքները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Այդուհանդերձ, ըստ նրա, Ուկրաինայում խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել։
Լևիթը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Կիևի հետ ուղիղ քննարկում է խաղաղության պայմանները, այդ թվում՝ ՌԴ հետ ապագա տարածքների սահմանազատումը։