Միջազգային

Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք

Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ:

«Կարևոր է նաև, որ բացի անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներից, որոնք նախատեսված են հիմնական օրենքով, մենք վերջապես ևս 3 միլիարդ եվրո ենք հատկացնում Ուկրաինային 2025 թվականին աջակցելու համար։ Դա նշանակում է, որ Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել 7 մլրդ եվրո, ինչպես նախորդ տարի», - ասել է նա։

Նա նշել է, որ մարտի 18-ին Գերմանիայի Սահմանադրությունում փոփոխություն կմտցվի, որը թույլ կտա զգալիորեն ավելացնել պարտքը պաշտպանության ֆինանսավորման համար և մեծ աջակցություն կապահովի Ուկրաինային:

«Սա հզոր ազդանշան է այն մասին, որ Գերմանիան լուրջ է վերաբերվում սեփական անվտանգությանը, Ուկրաինայի անվտանգությանը և Եվրոպայի անվտանգությանը։ Մեր ներդրումը եվրոպական աշխարհում, որը մենք կհրապարակենք վաղը Գերմանիայի Բունդեսթագում պատմական որոշման մեջ, մի բան է, որը նախկինում երբեք նման մասշտաբով չենք արել», - ընդգծել է Բերբոքը։

Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ Գերմանիայում քննարկում էին Ուկրաինայի համար 3 մլրդ եվրո հատկացնելու հնարավորությունը։ Սակայն այդ ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցը հանել էր այդ հարցը օրակարգից։