Վատիկանը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը։
Լուսանկարում Ֆրանցիսկոս պապը կրում է պահքի պատարագի զգեստներ՝ նստած հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց:
Վատիկանը հայտնել է, որ նա այլ քահանաների հետ մասնակցում է պատարագին։
Սա Պապի առաջին լուսանկարն է այն պահից, երբ նա փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով: Նաև առաջին անգամն է, որ Հռոմի պապն այդ ժամանակահատվածում մասնակցել է պատարագ մատուցելուն։