Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբներից մեկում մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 51 մարդ։
Այդ մասին հայտնել է Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Պանչե Տոշկովսկին, հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վերջին տվյալներով՝ դիսկոտեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ, ավելի քան 100-ը տեղափոխվել են հիվանդանոցներ», - ասված է հաղորդագրության մեջ։
Երկրի առողջապահության նախարար Արբեն Տարավարին հայտնել է, որ տուժել է 118 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Պուլս» ակումբում հրդեհը տեղի է ունեցել ժամը 03:00-ի սահմաններում, ենթադրաբար, մակեդոնական DNK խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի կիրառման պատճառով: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա է եղել մոտ 1 500 մարդ։