ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, գրում է Ria.ru-ն։