Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Թուրքական զլմ-ների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը լիարժեք վստահություն է հայտնել, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համատեղ կխթանեն իրենց համագործակցությունը։
«Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ իրադարձությունները պահանջում են Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ խորհրդատվությունների ակտիվացում բոլոր հարցերի շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ համար կարեւոր է նպաստել Սիրիայում կայունությունը վերականգնելու ջանքերին, որ դա թույլ կտա սիրիացիներին վերադառնալ իրենց տներ:
Էրդողանը նշել է F-16-ի գնումների գործընթացը վերջնականացնելու անհրաժեշտությունը, Թուրքիայի մասնակցության վերականգնումը F-35 ծրագրին»,- ասված է հրապարակման մեջ։