Միջազգային

Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այդ մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

Նշվում է, որ Պետքարտուղարը Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական զսպման գործողությունների մասին և ընդգծել, որ Կարմիր ծովում ամերիկյան ռազմական և առևտրային նավերի վրա հութիների շարունակվող հարձակումները չեն հանդուրժվի:

Պետքարտուղար Ռուբիոն և ԱԳ նախարար Լավրովը նաև քննարկել են Սաուդյան Արաբիայում վերջին հանդիպումներին հետևելու հաջորդ քայլերը և պայմանավորվել են շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: